Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Շեֆի «տրամաբանությամբ»

Շեֆի «տրամաբանությամբ»
20.06.2023 | 22:33

ՀՀ գործող նախագահը (այդպիսի մեկն էլ կա) «անզուգական» մի միտք է արտահայտել. «Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ» (https://news.am/arm/news/766156.html

Լսելով այս նախադասությունը, օտար և սփյուռքահայ ունկնդրի մոտ անխուսափելիորեն մի շարք հարցեր ու եզրակացություններ են առաջանալու, մասնավորապես.

1) Առնվազն 1991 թ. ի վեր Հայաստանը վարում էր ռազմատենչ քաղաքականություն ու միայն Ն. Փաշինյանի իշխանության գալուց հետո է ընտրել «խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ»։

2) Իսկ դա նշանակում է, որ մինչև վերջերս Արդբեջանն ու Թուրքիան իրենք էին ընտրել «խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ» և միայն Հայաստանի վարած անհաշտ ու հարձակողական քաղաքականության պատճառով 1991-1994, 2016 և 2020 թվականներին բռնկվեցին հայ-ադրբեջանական պատերազմները։

3) Այդ պատերազմներում մեղավոր կողմն ու ագրեսորը Հայաստանն էր, իսկ պաշտպանական պատերազմ վարողն ու արդար կողմը՝ Ադրբեջանն ու Թուրքիան։

4) Բայց եթե հիմա վերջապես Հայաստանն ընտրել է «խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ», ինչու՞ Ադրբեջանն ու Թուրքիան, այնուամենայնիվ, մեզ հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխարեն շարունակում են հարձակումները, սպանությունները, բռնազավթումները, գերեվարումները, շրջափակումները, բազմատեսակ ճնշումներն ու սպառնալիքները։

Այս հարցին ՀՀ գործող նախագահը (անունը ո՞նց էր)՝ իր շեֆի «տրամաբանությամբ», հավանաբար, բազմաթիվ իմաստուն պատասխաններ կտա, կասի՝ «թուրքերն ու ադրբեջանցիները մեզ դեռևս չեն վստահում», «մենք դեռ նրանց վստահությունը պետք է շահենք», «մենք դեռ բավականաչափ զիջումներ չենք արել նրանց օգտին», «դեռ Արարատը չենք ջնջել զինանշանի վրայից», «դեռ «Նեմեսիսի» վրիժառուների հուշարձանը չենք ապամոնտաժել», «Արցախը դեռ լրիվ չենք հանձնել», «ճանապարհները դեռևս նրանց առջև լրիվ բաց չեն», «դեռ Հայաստանում հարյուր հազարավոր ադրբեջանցի «փախստականներին» չենք ընդունել» և այլ նմանատիպ «մտքի գոհարներ»:

Վա՜յ քեզ, Հայոց աշխարհ, որ նախագահդ ծանծաղամիտ է։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2195

Մեկնաբանություններ