ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Հայաստանը պարտավոր է հարգել ու ճանաչել

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Հայաստանը պարտավոր է հարգել ու ճանաչել
07.06.2023 | 15:38

Ոչ ոք չի պահանջում, որ Հայաստանի իշխանությունը բանակցի Արցախի փոխարեն, ոչ ոք չի ասում, որ Հայաստանը մանդատ ունի Արցախի անունից բանակցելու և նրա փոխարեն կարգավիճակ հստակեցնելու համար:

Բայց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Հայաստանը ՊԱՐՏԱՎՈՐ Է հարգել ու ճանաչել, Արցախի իր հայրենակիցների անվտանգությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է երաշխավորել ու պաշտպանել` հասանելի ու անհասանելի բոլոր միջոցներով:

ՍՈՒ՛Տ Է, թե Հայաստանն ուժ չունի իր հայրենակիցներին ցեղասպանությունից պաշտպանելու համար. մենք շատ ավելի ծանր վիճակում ենք դա արել ու վերջում հաղթել, քանի որ կամք, համոզմունք ու վճռական որոշում ենք ունեցել դա անելու:

Այդ որոշման ու համոզմունքի արդյունքում ձեռք ենք բերել հզոր դաշնակիցներ, հարգանք ու վստահություն ինչպես ներսում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Սա է պահանջում Հայաստանի ազգային ու պետական շահը, սա է պահանջում ազգային գիտակցությունը, արժանապատվությունը ու պետական մտածողությունը:

Ոչ մի պարագայում ՉԻ ԿԱՐԵԼԻ հրաժարվել ու ձեռքերը լվանալ քո պաշտպանության ու աջակցության սուր կարիքը զգացող հայրենակիցներից. սա ամոթ է, խայտառակություն է. դա չի հասկացվում ու չի հարգվում աշխարհի կողմից:

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 2784

Մեկնաբանություններ