ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փաշինյանը հանձնաժողով է ստեղծել, որը կհամակարգի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքը հայկական կողմից

Փաշինյանը հանձնաժողով է ստեղծել, որը կհամակարգի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքը հայկական կողմից
04.02.2021 | 21:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից ընդունված հայտարարության՝ փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին։


«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Համաձայն 2021-ի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից ընդունված հայտարարության՝ փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Հանձնաժողովի նախագահին՝ հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի արդյունքներով
Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել նիստի արձանագրությունները՝ հանձնաժողովի եզրակացություններով և առաջարկություններով:
4. Հաստատել հանձնաժողովի՝ երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Հաստատել հանձնաժողովի փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախմբի անհատական կազմը՝ համաձայն N 3 հավելվածի:
6. Սահմանել, որ, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահն աշխատանքային ենթախմբերի ղեկավարների առաջարկությունների հիման վրա դրանց աշխատանքներում ներգրավում է այլ շահագրգիռ մարմիններից համապատասխան փորձագետների (ներկայացուցիչների):
7. Հանձնաժողովի և աշխատանքային ենթախմբերի անդամներին՝ եռակողմ աշխատանքային խմբում քննարկվող հարցերի շուրջ մյուս կողմերի հետ բանակցային ընթացքն ապահովել բացառապես դիվանագիտական ուղիներով», - նշված է վարչապետի որոշման մեջ։


Եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվող հանձնաժողովի կազմում են՝
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Է. Ասրյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Երկաթուղային, ավտոտրանսպորտային եվ համակցված փոխադրումների հարցերով աշխատանքային ենթախմբի կազմում են
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային ենթախմբի ղեկավար)
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Է. Ասրյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ
Տ. Գասպարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ
Կ. Բադալյան - «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ավտոտրանսպորտային ծրագրերի ղեկավար
Ա. Մելնիկով - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Օ. Շատալով - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ
Լ. Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջազգային կապերի վարչության պետ (աշխատանքային ենթախմբի քարտուղար)
Փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախմբի կազմում են
Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային ենթախմբի ղեկավար)
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գ. Ավետիսյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Վ. Փիլիպոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի պետ
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ
Մ. Մարտիրոսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ (աշխատանքային ենթախմբի քարտուղար)։

Դիտվել է՝ 3538

Մեկնաբանություններ