Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ալիև. Պատերազմի ընթացքում արբանյակների օգտագործումը մեզ հսկայական առավելություն է տվել

Ալիև. Պատերազմի ընթացքում արբանյակների օգտագործումը մեզ հսկայական առավելություն է տվել
27.01.2021 | 00:03

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի հաղթանակում մեծ դեր է խաղացել արբանյակների օգտագործումը:

«Իհարկե, խոսելով տեխնոլոգիական զարգացման ոլորտում կատարված աշխատանքների մասին, պետք է նշեմ արբանյակները: Որպես այս ոլորտի պատասխանատու՝ դուք քաջատեղյակ եք այս ամբողջ աշխատանքին: Երբ մենք արբանյակները հանեցինք ուղեծիր, ոմանք հարցնում էին, թե դա ինչի է պետք: Բայց կյանքը ցույց է տվել, որ դա մեզ իրոք անհրաժեշտ է: Արբանյակների օգտագործումը ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հետո մեզ հսկայական առավելություն է տվել: Թե մեր հեռահաղորդակցման արբանյակները, և թե այն արբանյակները, որոնք դիտում են Երկրի մակերեսը, հնարավորություն են ստեղծում կատարել բոլոր հանձնարարված խնդիրները: Պատերազմի ընթացքում հակառակորդի տեղաշարժին առցանց հետևելը և նրա սադրանքների կանխումը, իհարկե, մեզ լրացուցիչ առավելություն էր տվել»,- ասել է Ալիևը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով ընդունելով տրանսպորտի, հաղորդակցություն և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևին:


Ադրբեջանի նախագահը հավելել է, որ արբանյակները կարևոր նշանակություն ունեն նաև պատերազմից հետո, վերակառուցման աշխատանքների հետ կապված ընթացիկ ծրագրերի համար:

Դիտվել է՝ 4757

Մեկնաբանություններ