Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Կարեն Կարապետյանը մի գլուխ բարձր է Հովիկ Աբրահամյանից կամ մեկ այլ թեկնածուից, որ կարող էր առաջադրվել վարչապետի պաշտոնում»

«Կարեն Կարապետյանը մի գլուխ բարձր է Հովիկ Աբրահամյանից կամ մեկ այլ  թեկնածուից, որ կարող էր առաջադրվել վարչապետի պաշտոնում»
20.09.2016 | 00:07

«Հասարակական տրամադրությունների տեսակետից Հայաստանում վարչապետափոխությունը և Կարեն Կարապետյանին այդ պաշտոնում նշանակելը սպասելի էր,- ասում է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ։- Դժգոհության ալիքը, տնտեսական զարգացման արգելակումները, փոքր և միջին բիզնեսի կրճատումները բավականին մեծ էին։ Մեր տվյալներով՝ փոքր և միջին բիզնեսի ամեն երրորդ ընկերություն չէր աշխատում։ Արտագաղթում է հիմնականում սպառող զանգվածը, որը գումարներ ունի։ Եթե առաջ ամեն վեցերորդ ընտանիքն էր դրսից ստացված գումարներով ապրում, հիմա՝ ամեն յոթերորդը։ Եվ այս ամենը հանգեցնում է բավականին ծանր վիճակի, երկրորդային աշխատատեղերի կրճատման և այլն։ Եվ քանի որ դժգոհությունը պրոյեկտվում է իշխանությունների վրա, իշխանափոխությունը դառնում է բավականին հարմար միջոց՝ փորձելու թարմացնել, փոխել պատկերը, մերժողական կամ քննադատական վերաբերմունքը, հույս տալ, որ դեռ կարելի է ամեն ինչ շտկել»։


Սոցիոլոգը համամիտ չէ այն տեսակետներին, թե Ռուսաստանն է պարտադրել ՀՀ իշխանություններին վարչապետի պաշտոնում նշանակել Կարեն Կարապետյանին։ Եթե Կարեն Կարապետյանը չլիներ տեղի մարդ, որը չիմանար տեղի իշխանական էլիտային, շփված չլիներ նրանց հետ, նրա նշանակումը կլիներ անիմաստ։ Այլ խնդիր է, որ նոր վարչապետը, որպես «Գազպրոմի» միջազգային ծրագրերի պատասխանատու, մեծ կապեր ունի Եվրասիական միության անդամ երկրների, ինչպես նաև միջազգային սպառողների հետ։ Այդ առումով, ըստ մեր զրուցակցի, մի գլուխ բարձր է Հովիկ Աբրահամյանից կամ մեկ այլ թեկնածուից, որը կարող էր առաջադրվել այդ պաշտոնում։


Արդյոք Հայաստանի համար Կարեն Կարապետյանը հեռանկարայի՞ն քաղաքական գործիչ է։ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ այժմ կորոշվի անցումային կառավարության կազմը. «Տեղի կունենան ընտրությունները, կտեսնենք՝ դաշնակցականները կմնա՞ն կոալիցիայում, եթե մնան, ինչքա՞ն ձայն կունենան և քանի՞ պորտֆելի կհավակնեն, այդտեղ էլ կորոշվի կառավարության վերջնական կազմը։ Բայց այն, որ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրություններից հետո կմնա վարչապետի պաշտոնում, անկասկած է։ Այլ հարմար դեմք, որը կկարողանա դրական օգտագործել իրեն տրված լիազորությունները, չկա։ Նա խելամիտ կօգտագործի իրեն տրված հզոր արտոնությունները, որովհետև մենաշնորհ է ձեռք բերում գործադիր իշխանության ոլորտում»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ