29.12.2020|
22:10
Սյունիքի մարզի Շուռնուխ համայքնի բնակիչները փակել են գյուղի ընդհանուր մայրուղին։ «Թուրքի ներկայացուցիչն այստեղ հայտարարություն է անում, որ տասն օր առաջ հայտարարվել է՝ բնակիչները լքեն իրենց տները, 12 տուն, ոչ ոք այդ մասին տեղեկացված չէր, ո՞վ էր իմանում դրա մասին», - ուղիղ եթերում հայտարարեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։