-
01.09.2023|
07:53
Արցախի շրջափակման առաջին օրերին կարծիք եմ արտահայտել, որ այդ վիճակը Արցախի անկախությունը բարձրացրել է ամենաբարձր մակարդակի: Արցախցիներն այդ օրերից սկսած՝ պարտականություն չունեն ոչ մեկի ու ոչ մի բևեռի առաջ:
-
31.08.2023|
19:44
Ալիևի «հումանիզմը» սահմաններ չունի: Նա այնքան է մտահոգ Արցախի հայերի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, որ Կարմիր Մահիկի միջոցով 40 տոննա ալյուր է Աղդամով ուղարկել Ստեփանակերտ:
-
31.08.2023|
19:04
Մի ողջ գիշեր հետ նայեցի ու նորից կարդացի հայերիս պատմությունը՝ 1918-ից մինչև 1923, ներառյալ հայ-վրացական պատերազմը՝ իր ողջ մանրամասներով:
Օդ ու ջրի պես անհրաժեշտ է այդ տարիները նորից ու նորից կարդալ, անգիր անել ու կախել մեր ականջներից:
-
31.08.2023|
16:28
Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ Արցախում տեղի են ունենում բեկումնային իրադարձություններ և արմատական վերադասավորումներ...
-
31.08.2023|
14:15
Արցախի հաջորդ ղեկավարի ամենակարևոր հատկանիշը պետք է լինի պատասխանատվություն վերցնելու կարողությունը։ Երբեք և ոչ մի հարցում մեղքն ուրիշի վրա չպետք է բարդի։
-
31.08.2023|
10:17
Ֆրանսիայի երեք քաղաքների քաղաքապետեր այս պահին Գորիսում են։ Հումանիտար օգնություն են փորձում հասցնել արդեն 263 օր շրջափակված Արցախին։ Իսկ այս մեքենաների վրա ֆրանսերենով պարզ գրված է.
«Մարդասիրական օգնություն Ֆրանսիայից` Արցախի ժողովրդին»։
-
30.08.2023|
21:11
Բարոյապես և քաղաքական առումով չեզոքացրե՛ք նրանց
Արցախում երեկ երեկոյան երկրի ներքին թշնամիների կողմից հերթական սադրիչ քայլն է կատարվել Արցախի Հանրապետությում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմի նկատմամբ:
Հիմնականում Ասկերանի մի խումբ երիտասարդ բնակիչներ և սորոսական ստահակներ՝ իրենց անպատժելիության հարցում համոզված և այդ առումով ծայրաստիճան լկտիացած, հավանաբար ուղղորդվելով երկրի իշխանական որոշ շրջանակների կողմից, կանգնեցրել են Ակնայի կողմից եկող, դեպի Ստեփանակերտ ուղևորվող ռուսական խաղաղապահների ավտոմեքենան, զննության ենթարկել այն, այնուհետև փաստաթղթեր պահանջել խաղաղապահ զորակազմի զինծառայողներից, անշուշտ, չունենալով նշված գործողություններից որևէ մեկի իրավունքը:
-
30.08.2023|
20:33
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը վավերագրել է պատերազմի ողջ ընթացքը։ «Պատերազմի աչքերը» խորագիրը կրող ցուցահանդեսի շնորհիվ նա ամենուր` Հայաստանում և Սփյուռքում ներկայացրել է, թե ինչպես է մաքառել հայ զինվորը` մեզ թշնամի ունենալով ոչ միայն երկու ցեղասպան, հայատյաց պետություններին , այլև նրանց դաշնակից հակահայ երկրներին ու տարածաշրջան բերված ահաբեկիչներին։ Այդ լուսանկարներն արդեն պատմական վավերագրեր են:
-
30.08.2023|
10:24
Բերձորի (Լաչինի) միջանցքն օրերս միակողմանիորեն՝ միայն Արցախից Հայաստան ուղղությամբ բացելով, Ադրբեջանը, Ալիևը վարում են հնից հայտնի թուրքի խորամանկ, նենգ ու հայադավ քաղաքականությունը:
-
29.08.2023|
12:25
Բաքվից Ստեփանակերտ է ուղևորվել երկու մեծ բեռնատար՝ 40 տոննա բեռով: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հումանիտար օգնությունն ուղարկում է Կարմիր կիսալուսնի կազմակերպությունը, երևի, Կարմիր խաչի նման մի կառույց է: Հաղորդում են, որ հետո պատրաստ են նորից ուղարկել: Ա՜յ քեզ արևելյան խորամանկություն...