Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. «Թրումանի շոուն»

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. «Թրումանի շոուն»
05.03.2013 | 13:50

Ով ուզում է հասկանալ, թե ինչ են անում ՀՀ քաղաքացու հետ մեր իշխանությունները, մեր «ընդդիմությունը», գերտերությունները, օտարերկրյա դիտորդներն ու տարատեսակ ԶԼՄ-ները, թող դիտի «Թրումանի շոուն» Ֆիլմը: Այս ընտրությունների ընթացքում ուղղակի առարկայնորեն տեսա այդ բոլորի սերտ համագործակցությունը (թերևս, ավելի ճիշտ կլինի դա հանցակցություն որակել, բայց դա էլ ճաշակի հարց է), նրանց միջև եղած դերաբաշխումը` շատ հետաքրքրական էր: Բայց այս բեմականացման մեջ թույլ տրվեցին այնպիսի աչք ծակող սայթաքումներ, որ բեմադրիչների փոխարեն դրանց համար ես ինքս եմ անհարմար ու վատ զգում: Մեր այս հայաստանյան շոուն կշարունակվի ևս մոտ մեկ ամիս, իսկ ես բոլոր հետաքրքրվածներին սրտանց խորհուրդ եմ տալիս դիտել ֆիլմը` իսկապես հաճույք կստանան և, գուցե, ինչ-որ բաներ նորովի կտեսնեն:

Դիտվել է՝ 3329

Մեկնաբանություններ