«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Վրաստանը բռնել է հզորացման ու իրական ինքնիշխանության ճանապարհը

Վրաստանը բռնել է հզորացման ու իրական ինքնիշխանության ճանապարհը
05.06.2024 | 14:29

16 տարի առաջ մի հարճորդի, ում անունն էր Միխեիլ Սաակաշվիլի, իր ու իր կլանի անձնական հարստացման հաշվին վրացի ազգին տարավ մսաղացի` հանելով ռուսների դեմ, որի արդյունքում Վրաստանը կորցրեց Հարավային Օսեթիան ու Աբխազիան, հսկայական տնտեսական միջոցներ ու տվեց բազմաթից զոհեր:

Այս ամենի դիմաց 16 տարվա ընթացքում խոստացված «Եվրաինտեգրումը» այդպես էլ չեղավ. միայն ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, ու վերջ:

Այժմ Վրաստանը բռնել է հզորացման ու իրական ինքնիշխանության ճանապարհը` կարգավորելով հարաբերությունները ՌԴ-ի հետ, բացելով օդային սահմանը, ընդունելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը, և, վերջապես, շուտով Վրաստանի խորհրդարանը կքննարկի ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզի արգելքի նախագիծը:

Իսկ Հայաստանում այդպես էլ չսովորեցին ուրիշի սխալների վրա սովորել ու շարունակում են մի հետույքով երկու աթոռին նստել փորձել:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ