Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՔՊ-ն էլ է ելել «սրբազան պայքարի»

ՔՊ-ն էլ է ելել «սրբազան պայքարի»
15.05.2024 | 21:14

«Քաղաքացիական պայմանագիրը» բոլոր ժամանակների ֆեյքերին նորից աշխուժացրել է, նետել դաշտ․ սրբազան պայքարի վերաբերյալ տեսանյութերի, գրառումների, լրատվականների էջերի տակ Փաշինյանի պատկերն են նկարում։

Բայց սրանք ոչ միայն իրենց ֆեյքերին են հանել, պատգամավոր-նախարարներին, զանազան ՔՊ-ականներին, այլև ընտանիքի անդամներին, հորքուր-մորքուրներին, քեռի-հոպարներին, տոհմածառն են հանել մեջտեղ, անգամ սիրածներին-բոյֆրենդներին, սաղին հանել-գցել են մեջտեղ։

Սրանք վտանգ են զգում առավել, քան երբևէ։ Նրանք էլ պատերազմ են մղում․ սրանցն էլ «սրբազան» պայքար է, իրենց աթոռի, արած թալանի, դրա պաշտպանության պայքար է, լափամանից չզրկվելու պայքար է։ 0 էին, հիմա «մարդ» են դարձել ու սարսափում են, որ կարող է էլի դառնան 0 կամ ավելի ցածր։

Բայց, իմ կարծիքով, էստեղել են սխալ անում՝ իրենք իրենց նկատմամբ, որովհետև վաղն ավելի վատ վիճակում են հեռանալու, ավելի վտանգավոր ժամանակներ են գալու իրենց համար, քան հիմա է․ ճիշտ կանեն՝ հիմիկվանից իրենց կուտակած փողերը հավաքեն, ի մի բերեն, մտածեն ում հետ ոնց կարող են պայմանավորվել, որ գոնե դրանից չզրկվեն․ վաղն ավելի դժվար է լինելու։

Աքսիոմ է։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ