Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Հզոր հարևանների շահերը պահանջում են թույլ երկրի ներսում ունենալ կենտրոնախույս ուժեր

Հզոր հարևանների շահերը պահանջում են թույլ երկրի ներսում ունենալ կենտրոնախույս ուժեր
05.05.2024 | 07:42

Գոյության պայքարում առաջնակարգ ու վճռական նշանակություն ունի մասնակիցների ազդեցիկության աստիճանով որոշվող լիդերությունն ու նրա շուրջը առաջացող հիերարխիան, որն իր մաքուր ուժային տարբերակով արդեն գոյություն ունի կենդանական աշխարհում։

Մարդկության պարզագույն կյանքից սկսած, երբ կյանքի ընթացքն իր էությամբ դեռևս կենդանական կյանքին շատ մոտ էր, ազդեցիկությունն ու ֆիզիկական ուժը դեռ երկար ժամանակ մնում էին համարժեք, որից հետո աստիճանաբար մարդկային զարգացող բանականությունը ևս սկսեց ազդեցիկության հիերարխիայի մաս դառնալ, քանի որ հաղթելու համար ֆիզիկական ուժին նաև խելք էր պետք։
Հետո էլ պարզվեց, որ միայն ուժն ու խելքը բավարար չեն գոյության համար, պետք է նաև հզորանալ, քանի որ մի քանի հարևան ցեղ միացել են ու բոլոր կենսական բարիքներին տեր են դառնում։
Իսկ ի՞նչ պետք է անել հզորանալու համար, երբ ներքին ռեսուրսներն արդեն սպառված են, ինքդ էլ կանգնած ես ամեն ինչը կորցնելու առաջ, այո, ճիշտ եք՝ պետք է միավորվել քո նմանների հետ, որպեսզի կենսական բարիքներին տիրանալու հարցում մոտավոր հավասարակշիռ վիճակ ստեղծվի հզորացող հարևանների հետ։
Եվ այսպես սկսվեց ապրելու պահանջով թելադրված տարբեր ուժերի ու շահերի միավորումների պրոցեսը՝ հզորանալու և մրցակցային պրոցեսում չկորչելու համար, որը տարբեր մոդիֆիկացիաներով շարունակվում է առ այսօր։
Իսկ ուրիշների հետ միավորվելու պրոցեսը և՛ անձ մակարդակում, և՛ մարդկային խումբ մակարդակում ու, հատկապես, պետական մակարդակում, իր քաղցր կողմերի հետ միասին ունի նաև դժվարամարս կողմեր։
Սովորաբար միավորվում ես հարևանի հետ, որի հետ ունեցել ես շահերի բախում, և միավորումը նրա հետ հնարավոր է միայն այն ժամանակ, եթե միավորումով պայմանավորված շահն ու օգուտը գերազանցում են դրա հետ կապված կորուստներին։
Դա էլ այն նպաստավոր դեպքում, երբ դու ինքդ ես այդ որոշումները կայացնում, իսկ եթե նման հնարավորություն չունես և ուրիշների հետ միավորվում ես բիրտ ճնշման տակ լինելով, ապա նման միավորումը լինում է միայն քո կորուստների հաշվին, որն էլ հենց թույլերի ճակատագիրն է։
Բացի դրանից, թույլերի ճակատագրի մյուս պրոբլեմն այն է, որ սովորաբար միավորվում են որևէ արդեն հզորի հետ, և այդ դեպքում հատուկ ճակատագիր է սպասվում այն թույլերին, որոնք, նույնիսկ իրենք համեմատաբար հզոր ու մեծաթիվ լինելով, գտնվում են երկու շատ ավելի հզորների արանքում, փաստորեն, դառնալով հավերժական կռվախնձոր նրանց միջև։
Նման թույլերի կյանքին ուղեկցում են ամենատարբեր տեսակի անկայունություններ, և եթե ժամանակ առ ժամանակ նրանց հաջողվում է ունենալ սեփական պետականություն, ապա այն մշտապես գտնվում է անկայուն վիճակում, քանի որ հզոր հարևանների շահերը պահանջում են թույլի ներսում ունենալ կենտրոնախույս ուժեր։
Եթե դրան էլ ավելանում է նաև լեռնաշխարհի կտրտվածության հանգամանքը, ապա կենտրոնախույս ուժերի գործը ավելի է հեշտանում, այն, ինչ որ տեղի է ունեցել մեզ հետ վերջին մի քանի հազար տարվա ընթացքում։
Ժամանակին նման բան մեզ հետ եղել է Հռոմի ու Պարսկաստանի արանքում, Արաբական խալիֆաթի ու Բյուզանդական կայսրության արանքում, թուրքական անվերջ մղձավանջից հետո էլ՝ Ռուսական կայսրության ու Օսմանյան կայսրության արանքում, հիմա էլ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի արանքում։
Դե, կենտրոնախույս ուժերն էլ կան ու կան։
Թույլերի պետականությունների ու փսևդոպետականությունների մյուս հատկանշական գիծն այն է, որ նրանց ներքին իշխանական հիերարխիայի գագաթ են բարձրանում ոչ թե երկրի շահերով ապրող հզոր անհատները, այլ պատահական ու երկրորդական մարդիկ, քանի որ դա թելադրված է դոմինանտ հզորների շահերով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2316

Մեկնաբանություններ