Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Մարդկության կյանքի հարատևման դասական սխեման

Մարդկության կյանքի հարատևման դասական սխեման
22.04.2024 | 07:21

Բնության անսասան օրենք է՝ եթե երկու, նույնիսկ խիստ հակամարտ կողմեր, հանդիպում են իրենց համար գոյաբանական լուրջ վտանգ ներկայացնող երրորդ ուժի, ապա այդ երկուսը կյանքի շարունակականության պահանջով, գոնե առժամանակ, մոռանում են իրենց նույնիսկ ամենասուր հակասությունները ու միավորում են իրենց ուժերը՝ երրորդ ուժին դիմակայելու համար։

Մարդկության պատմության մեջ նման երևույթներ տեղի են ունեցել հազարավոր անգամներ և ամենամասշտաբային ձևով տեղի են ունենում մեր օրերում, երբ Չինաստանն ու Ռուսաստանը միավորում են իրենց ուժերը Արևմուտքի դարավոր հեգեմոնիային դիմակայելու և երկրագնդի վրա մարդկային կյանքի համար ավելի արդարացի ու հավասարակշիռ պայմաններ ստեղծելու նպատակով։

Այստեղ շատ կարևոր հանգամանք է այն, որ պարտադիր չէ, որ իր ճնշումով մարդկանց միավորող երրորդ կողմը լինի որևէ մարդկային ուժ, այն կարող է լինել նաև որևէ բնական արհավիրք՝ երկրաշարժի, ջրհեղեղի, հրաբխի ժայթքման, համաճարակի և այլ տեսքերով։

Եվ նշված այլ տեսք ունեցող այդ երրորդ ուժերից մեկը, այն է՝ մարդկությանը իր վրա կրելու երկրագնդի կրիտիկական հնարավորությունների սպառումը կամ այլ խոսքով երկրագնդի վրա մարդկության կյանքի համար կրիտիկական անհրաժեշտություն ունեցող ռեսուրսների սպառումը, մարդկանց թվի աննախադեպ աճի ֆոնին, սպառնում է մարդկության գոյությանը։

Այն հանգամանքը, որ այս պայմաններում մարդկությունը պատրաստվում է բաժանվել առնվազն երկու հակամարտ բևեռների, աշխարհում ստացվում է դասական դարձած և մեզ լավ հայտնի ուժային սխեման՝ երկու հակամարտ կողմեր և նրանց վրա հավասարապես պոտենցիալ ձևով կործանարար ճնշում գործադրող բնական ուժ, որը մեծանում է երկրագնդի վրա մեկ շնչին ընկնող կենսական ռեսուրսների կտրուկ պակասելուն զուգընթաց։

Մարդկության կյանքի հարատևման նույն դասական սխեման ասում է, որ նման պայմաններում հակամարտ մարդկային համակարգերը, այն է պայմանական Արևմուտքն ու պայմանական Արևելքը պետք է միավորեն իրենց ուժերը իրենց գոյությանը սպառնացող երրորդ ուժի, այս դեպքում՝ մեկ շնչին ընկնող կենսական ռեսուրսների կտրուկ կերպով կրճատվելու մոտալուտ հեռանկարի դեմ։

Մարդկային հանճարը առայժմ գտել է այս խնդրի լուծման միայն մեկ ձև, այն է՝ մարդկանց թվի կրճատումը երկրագնդի վրա, որը հազիվ թե հաջողվի իրականացնել առանց համեմատաբար թույլերի դեմ ուղղված արհավիրքների։

Բայց տեսականորեն կա նաև այս հարցի լուծման ավելի մեղմ ճանապարհ, որը հակամարտ կողմերի ուժերի միավորումն է գոյաբանական ընդհանուր պրոբլեմը լուծելու համար։

Բայց որի համար հիմնական պայմանը հակամարտ ուժերի կողմից իրենց ներքին հակասությունները գոնե մասամբ մոռանալն է, այն էլ այն պայմաններում, երբ մարդկության ներկա կյանքը բնութագրվում է կյանքի մակարդակի, ուժերի բաշխման, մարդկանց պասիոնարության ու փափկակենցաղության և նրանց այլ կրիտիկական հատկությունների մեծ ցրումներով։

Հենց այդ մեծ ցրումներն են, որ ծնում են կրիտիկական մակարդակի հակասություններ մարդկանց ու տարբեր մասշտաբի մարդկային համակարգերի միջև, և, ավանդաբար, այդ հակասությունները լուծվել են միմիայն ուժային մեթոդներով։

Այս հանգամանքը իրենց ուժեղ համարողներին կարող է գայթակղել ներկայի գլոբալ հակասությունները դարձյալ լուծել հին ուժային մեթոդներով, այսինքն խախտելով փոխադարձ հավասարակշռող վախի սկզբունքը, բայց որը ներկա պայմաններում հենց ինքը շատ ավելի մեծ կործանարար պոտենցիալով ռիսկ է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ