Փորձեք նայել իրականության աչքերին, գրողի մոր ծոցն ուղարկեք գլխակեր ու տնաքանդ ձեր ռոմանտիզմը: Երբ Թիֆլիսում սպանվեց Հայոց Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկը ՝ Ջեմալ Փաշան, Հայաստանի դատախազությունը, այդ սպանության կապակցությամբ, հարուցեց 1327 քրեական գործ:
Շեշտում եմ՝ Հայաստանի, ոչ թե Վրաստանի, կամ ասենք ՈՒզբեկստանի...
Այդ ահռելի քանակության քրեական գործերից կարճվել է միայն 13 գործ՝ հանցանքի բացակայության պատճառով:
Մյուս գործերով կայացվել են դատավճիռներ:
Մարդիկ ստացել են տարբեր պատժաչափեր, անգամ հինգ հոգու հանդեպ կիրառվել է պատժի առավելագույն չափը՝ մահապատիժ:
Սա էլ է մեր դիմագիծը:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ
Հ.Գ.
Իսկ թե ինչու՞ գնդակահարվեցին «Իթթիհաթ» կուսակցության պարագլուխներ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, թե դրանց ֆիզիկական ոչնչացումից հետո, Մաուստաֆա Քեմալը, որն այդ երեքի պրոյեկտն էր, նրանց պլան «Բ»-ն, ինչպե՞ս ազատ շունչ քաշեց ու գլխովին զբաղվեց թուրք-ռուսական հարաբերությունների կերտմամբ ու ինչպես արդեն անխոչընդոտ կարող էր դառնալ Աթաթյուրք, այլ խոսակցություն է, թող մնա:
Իրականությունը դեռ շա՜տ -շատերի խելքի բանը չէ: