Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Միակ հույսը Ալիևն ու էրդողանն են

Միակ հույսը Ալիևն ու էրդողանն են
29.02.2024 | 20:29

Նիկոլը շատ լավ հասկանում է, որ իրեն ոչ էդ մի քանի հարյուր թիկնապահներն են փրկողը և ոչ էլ մի քանի հազար ոստիկանները։ Ավելին, նա հասկանում է՝ ինչ-որ իքս ժամի հենց նրանք առաջինը «սպիսատ կանեն» իրեն։ Նիկոլի միակ հույսը Ալիևն ու էրդողանն են, Նիկոլը նրանց լիքը խոստումներ է տվել, բայց, ժամանակ ձգելու համար, տարբեր պատճառաբանություններով չի կատարում խոստումները, շատ լավ հասկանալով, որ հենց կստարեց, այլևս դրանց պետք չի և ընդհանրապես ոչ մեկին պետք չի։ Բայց Նիկոլը նաև մի բան է լավ հասկանալում, որ իր հիմար հալով երկար խաղեր չեն հանդուրժի ադրբեջանաթուրքական տերերը:

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ