Ի պատասխան «Երկիր» լրատվամիջոցի հարցման, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարագրած 105.000 դոլարը ինչ ծագում ունի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատասխանել է, որ այդ գումարը նախարարի հարսանեկան նվիրատվություններն են, ուստի այն համարվում է օրինական եկամուտ, այլ ոչ՝ կոռուպցիա։
Ծափահարություններ։
Իսկ ի՞նչ է կարծում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, եթե Սուրեն Պապիկյանն ամուսնանար, որպես պատմության ուսուցիչ, դարձյա՞լ այդքան նվիրատվություն կստանար։
Այսպիսով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խրախուսում և հովանավորում է կոռուպցիան․ «Ցանկացած ձևով հասիր պաշտոնի և հարստացիր՝ նվիրատվություններ ստանալով»։
Խորհուրդ բոլոր կաշառակեր պաշտոնյաներին․ ցանկացած հարց լուծելու համար դիմացինից ոչ թե կաշառք պահանջեք, այլ պահանջվող գումարը ձևակերպեք որպես նվիրատվություն։
Հ․Գ․ Ի՞նչ կարծիքի է կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարող «Թրանսպարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ն։
Ավետիք Իշխանյան