Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Օնիկը թող ականջին օղ անի, որ Նիկոլը հավերժ չի

Օնիկը թող ականջին օղ անի, որ Նիկոլը հավերժ չի
30.06.2023 | 21:20

Օնիկ Գասպարյանը վերջը ձայն հանեց և, չգիտես ինչու, խոսում է բարդ աշխարհաքաղաքական պայմանների ու մարզպետարանների ոչ արդյունավետ աշխատանքի մասին։ Եվ ամենակարևորը՝ Նիկոլը իր համար նորից դարձել է վարչապետ։ Հասկանում ես, որ պատերազմի ժամանակ մեր բանակը կառավարել է լավ կռուտիտ անող մի կապծյորշիկ՝ իր գլխավոր չհրամանատարին արժանի թիմակից։

Օնիկը լավ կլինի պատմի, թե ինչպես հանձնեց Ջրականի զորամասը՝ լիքը զենքերը մեջը։ Հետո այդ զորամասը հետ վերցնելու համար կոտրեց մեր սպեցնազի ողնաշարը։ Հետո էլի չհանգստացավ ու, խախտելով բանակի կանոնադրությունը, առանց ճակատը կայունացնելու Խուդավերինը պաշտպանող զորքին ուղարկեց Ջրականի գնդի վրա։ Թշնամին նախ մեր զորքին թողեց մտնի «ներս», հետո գցեց հրետանու տակ, հետո հակագրոհով ճեղքեց Խուդավերինի ճակատը։ Կամ թող պատմի, թե ինչի էին կարանտինի մեջ գտնվող մոտ 400 18 տարեկան նորակոչիկներ մնացել Ջրականում, որոնց կեսը կոտորվեց։

Թող պատմի, թե ինչու էր մեր զորքը «Ուրալ»-ներով շարժվում ու խոցվում։ Իսկ միաժամանակ փոքր մեքենաներով ու ոտքով շարժվող զորքին ոչինչ չէր պատահում։ Թող պատմի, թե ինքը ինչու սրա մասով ոչ մի հրահանգավորում չի իրականացրել։

Վերջապես, թող պատմի իր և իր չհրամանատարի գլխավոր հանցագործության մասին՝ համալրման դադարեցման մասին։ Ու դրա հետևանքով առաջացած ռազմաճակատի փլուզման մասին։

Օնիկը թող ականջին օղ անի, որ Նիկոլը հավերժ չի, ու հաջորդ իշխանության առաջին ընդունած օրենքները լինելու են հատուկ ռազմական տրիբունալ հիմնելու մասին օրենքը և դավաճաններին գերեզման ունենալուց զրկելու մասին օրենքը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2363

Մեկնաբանություններ