Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Մեր թուլության պատճառով վաղուց խաղից դուրս ենք

Մեր թուլության պատճառով վաղուց խաղից դուրս ենք
24.06.2023 | 22:03

Եթե փորձենք հասկանալ ու մեկնաբանել մեր ներկա վիճակի հետ կապված պրոբլեմները ազգային գաղափարախոսության տեսանկյունից, ապա առաջին հերթին պետք է փորձենք պարզել, թե ինչ է նշանակում ազգային գաղափարախոսություն ասածն ինքը։

Եթե հարցին մոտենանք կյանքի շարունակականության ու հարատևման գերագույն նպատակի տեսանկյունից, ապա ազգային գաղափարախոսություն ասածը, վերջին հաշվով, պետք է լինի այն ստրատեգիական ու տակտիկական մեթոդների ու միջոցների ամբողջությունը, որը տվյալ պատմաքաղաքական պայմաններում լավագույնս կապահովի մեր կյանքի հարատևումը։

Քանի որ մեր թուլության պատճառով վաղուց արդեն մենք խաղից դուրս ենք, ապա արտաքին աշխարհի հետ կապված մեր բոլոր նախաձեռնություններն ու ջանքերը նպատակավրեպ են և մեր ապագայի հետ կապված կարող են ունենալ մինիմալ հետևանքներ։

Մեր ապագան, ինչպես միշտ, որոշվելու է գլոբալ ուժային բալանսի արդյունքում, և այդ առումով վատ չէր լինի հիշել Գյուլիստանը, Թուրքմենչայը, Կարսը և այլն։

Այսինքն, մեր հնարավոր ապագան պայմանավորված է ուրիշների ստրատեգիական ու տակտիկական մոտեցումներով ու դրանք իրականացնող գործողություններով։

Դա նշանակում է, որ ուրիշների ստրատեգիական ու տակտիկական պլանների շատ թե քիչ հասկանալը ներկայում մեր կյանքի հարատևումն ապահովող հիմնական խնդիրն է։

Այստեղից էլ ուրիշների պլանները հնարավորինս լավ հասկանալուց ավելի կարևոր խնդիր մեզ համար չկա, և հենց դա էլ մեր ազգային գաղափարախոսության կենտրոնական պրոբլեմն է։

Միայն այն ժամանակ մեր ազգային գաղափարախոսությունը կարող է մի քիչ այլ լինել, երբ մեր սեփական հզորությունը թույլ կտա մեծերի խաղին խառնվել։

Ինքնախաբեությունը երբեմն հաճելի է և հանգստացնող բնույթ ունի, բայց մենք պետք է աշխատենք այն հաղթահարել, քանի որ դրա համար միայն խելքը հերիք է, իսկ ուժ պետք չէ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1966

Մեկնաբանություններ