Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանն այսօր կարող էր ունենալ ավելի լավ օմբուդսմեն

Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանն այսօր կարող էր ունենալ ավելի լավ օմբուդսմեն
31.03.2023 | 20:47

ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ, որը կծառայի բացառապես ՄԵԿ մարդու։
Պետական ինստիտուտների բովանդակային ասպատակությունը 2021-ի ընտրությունների հետևանքն է։ Բոլոր ինստիտուտներին վերապահվել է մեկ գործառույթ՝ ՄԵԿ հոգու թիկնապահություն։
Կա օրենսդրական թիկնապահություն, դատաիրավական թիկնապահություն, լրատվական և այլն։
Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում։ Պետք է ուղղակի հասկանալ, որ սա տրամաբանական ընթացք է՝ մեր արած քայլերի, մեր չարած քայլերի, մեր լռության, կոնֆորմիզմի և այլն։
Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանն այսօր կարող էր կամ պետք է ունենար ավելի լավ օմբուդսմեն, քան՝ ՔՊ-ի առաջարկած դատախազի տեղակալը։ Որտե՞ղ է ավելի լավ մարդու իրավունքների պաշտպան ունենալու պահանջը։ Հանրությու՞նն է նման պահանջ ձևակերպել, քաղաքական ուժե՞րը, ընդդիմությո՞ւնը, գիտակրթական շրջանակնե՞րը։ Ոչ ոք։ Իսկ Նիկոլը գործում է հստակ տրամաբանության շրջանակներում։
Ի վերջո, ՄԻՊ հապավման մեջ առաջին և ամենակարևոր բառը մարդն է։ Երբ տեղի է ունենում մարդու (քաղաքացու) բովանդակային և գոյաբանական արժեզրկում, ապա այդ մարդու պաշտպանը չի կարող լինել ավելին, քան՝ ՔՊ կողմից առաջադրվող թեկնածուն։
Ի դեպ, ասածս որևէ կերպ չի կարելի անձնավորել։ Նույն թեկնածուն այլ միջավայրում, այլ մթնոլորտում, այլ պայմաններում կարող է լինել միանգամայն էֆեկտիվ գործիչ։ Խնդիրը երկրի մթնոլորտն է, պետության տրամաբանությունը, երբ ցանկացած «ընտրություն» արվում է միայն մեկ մարդու շահերին ծառայելու համար։
2021թ. ընտրությունների արդյունքները պետք է փոխվեն։ Միայն այդպես է հնարավոր կասեցնել պետական ինստիտուտների ու պետության դեգրադացիան։
Մնացածը պսևդոգործունեություն է՝ աղետի սպասելու ժամավաճառություն։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4085

Մեկնաբանություններ