Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Բարոյականության Դեգրադացիայի Խորհուրդ կամ ԲԴԽ»

«Բարոյականության Դեգրադացիայի Խորհուրդ կամ ԲԴԽ»
25.06.2022 | 13:05

Փաստորեն, 90-ականների «ընտրությունների» կարկառուն կազմակերպիչ, «առաձգական» իրավաբանության մասնագետ, զինվորական դատախազ ժամանակ «վիզ դրած» և «վզին դրված» պաշտոնյա, «կրուտիտի» մասնագետ Գագիկ Ջհանգիրյանը հիմա էլ, իր ներկայացմամբ, հայտնի կերուխումի ձայնագրության ժամանակ բացարձակապես հոգեբանական հնարքներ է կիրառել, Վարդազարյանին կուտ տվել, որ նրան դրդի ինքնակամ հրաժարականի։


Բա՞:
Հավանաբար հիպնոսի կիրառմամբ էլ ձայնագրել է տվել ողջ հոգեբանական հնարքներով համեմված, քաղաքական ենթատեքստերով զուգորդված գործընթացը, որպեսզի այդ հոգեբանական սեանսի եզակի, աննախադեպ գլուխգործոցն անհետ չկորչի, հետագայում կիրառվի որպես ուսուցողական դասընթացի օրինակ։
Դե ի՞նչ, եթե «կրուտիտ», ապա հոգեբանական «համեմունքով»՝ նախատեսված պարզամիտ ապուշների համար:
Ինձ թվում է, արդեն շատերին եթե հարցնեն, թե ինչ է ԲԴԽ-ն, ապա հավանաբար կասեն՝ Բարոյականության Դեգրադացիայի Խորհուրդ:
Բայց կասե՞ն:
Չեմ կարծում, «սաղ» էլ տակները լցրած են՝ հոգեբանորեն մշակված, վախեցած կամ զոմբիացած:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 10029

Մեկնաբանություններ