ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, այսօր առավոտյան` ժամը 8:58-ին, Լոռու մարզի Դեբեդ գյուղում գայլերը հոշոտել են Ա. Պետրոսյանին պատկանող 20 ոչխար:
Նշենք, որ Դեբեդում մի քանի օր առաջ էլ էր նմանատիպ դեպք գրանցվել. ապրիլի 21-ին, Դեբեդ գյուղի բնակիչ Ա. Միկոյանին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել էին 17 ոչխար: