Ազգային վիճակագրական ծառայությունը ձեռքերը «քշտած» աշխատում է և այս անգամ որոշել է բազմածավալ ծրագիր իրականացնել գյուղատնտեսությունում։ ԱՎԾ-ի ղեկավար Ստեփան Մնացականյանը նկատեց, որ մարդահամարից հետո նախատեսվող գյուղատնտեսության համատարած հաշվառումը լայնածավալ ծրագիր է։ Ի դեպ, այն իրականացվելու է 2014-ից։ Գործադիրը հաստատեց այս նախաձեռնությունը։ Ինչ խոսք, ԱԺ-ն նույնպես դրական եզրակացություն կտա։ Սակայն լրագրողների մեջ արդեն մտավախություն կա, որ էս գլխից արդեն գյուղատնտեսության համատարած հաշվառման ցուցանիշները նկարված կլինեն։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ