23.01.2013|
20:08
«Փորձի համար գնանք տարբեր գյուղեր ու հարցնենք, թե նախարարությունն իրենց ինչ-որ բանով օգնո՞ւմ է, թե ոչ: Բոլորի պատասխանը միանշանակ է՝ ոչ: Օգնություններից, դրսից եկած գումարներից օգտվում են օլիգարխները, պաշտոնյաները: Ո՞ւր են գնացել այդ գումարները: Նույն «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով ահռելի մեծ գումարներ տրամադրեցին գյուղատնտեսության զարգացման համար, բայց չգիտես`այդ գումարներն ուր են գնացել կամ ում գրպանները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս ՍԵԴՐԱԿՅԱՆԸ: