06.12.2012|
13:27
Դեռևս 8-րդ դասարանից գիտենք, որ զուգահեռները չեն հատվում, և կա մի ամրագրված սահմանում։ Բայց լսելով քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների կարծիքը Հանրային ռադիոյի և հեռուստատեսության մասին, համոզվում ես, որ հին հույները, այդ թվում` մաթեմատիկոս Էվկլիդեսը, ղալաթ են արել։ ԱԺ-ի իշխանական և ընդդիմադիր պատգամավորներ Շուշան Պետրոսյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Հակոբյանը և ուրիշներ, խնդրո առարկայի շուրջ իրենց մտածումները ժողովեցին հեռվից ու հեռուն գնացին։