ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Երբ պատահական ու կասկածելի մարդիկ են դառնում իրավիճակի տերը

Երբ պատահական ու կասկածելի մարդիկ են դառնում իրավիճակի տերը
21.07.2024 | 09:34

Ձախողված երկիր կամ ձախողված պետություն երևույթը շատ լայն տարածում ունի աշխարհում և իր էությամբ շատ բարդ է։

Ընդհանրապես, ձախողում ասածը, լինի դա անձ մակարդակի ձախողում, թե ավելի մասշտաբային մարդկային համակարգերի ձախողում, ներառյալ պետական մակարդակի ձախողումը, ունի բազմաթիվ պատճառներ, որոնք հստակորեն կարող են բաժանվել արտաքին կամ միջավայրից եկող պատճառների և ներքին պատճառների։

Ձախողման հակառակի, այսինքն, որևէ տեսակի գործունեության մեջ հաջողելու տակ հասկացվում է որևէ տեսակի մարդկային համակարգի կողմից որևէ նպատակ դնելը և դրան հասնելը։

Ձախողումն ինքը սկսվում է արդեն որևէ նպատակ դնելու ժամանակ, քանի որ այդ նպատակը պետք է լինի իրագործելի։

Բանն այն է, որ գոյություն ունի հստակ կապ որևէ գործ կատարողի կամ էլ ավելի մասշտաբային գործունեություն ծավալողի հզորության ու ունակությունների և նրա դրած նպատակների իրագործելիության միջև։

Բացի դրանից, տարբեր երկրներում մարդիկ բաժանվում են քաղաքացիների ու բնակիչների, որտեղ քաղաքացիները հաջողություն ասելով հասկանում են բոլորի հաջողությունը միասին, իսկ բնակիչներն ունեն ավելի էգոիստական հակումներ և հաջողություն ասելով հասկանում են իրենց ու իրենց նեղ շրջապատի հաջողությունը։

Համապատասխանաբար, այն երկրները, որտեղ քաղաքացիները գերակշռում են բնակիչների նկատմամբ, կարողանում են ունենալ քաղաքացիական հասարակություն, իսկ այնտեղ, որտեղ բնակիչներն են գերակշռում, քաղաքացիական հասարակության կառուցումը հանդիպում է անհաղթահարելի դժվարությունների։

Քաղաքացիական հասարակությունը նաև ունի մի կարևոր հատկություն, այն է՝ նա կարողանում է տարբերել իր լավագույն զավակներին մյուսներից ու նրանց կարգել իրեն առաջնորդ, ուստի նման հասարակության բազայի վրա ստեղծված պետությունը չի կարող ձախողված լինել ներքին պատճառներով։

Իսկ այն երկրներում, որտեղ քաղաքացիական հասարակություն չկա, շատ դժվար է նաև մարդկանց լավ ու վատը իրարից տարբերել, քանի որ նման պարագայում հասարակության մեջ այլ ուժեր են դառնում դոմինանտ և, ըստ այդմ էլ, պատահական ու կասկածելի մարդիկ են դառնում իրավիճակի տեր։

Վերջիններս էլ, մեծամասամբ, իրենց անձնական շահը վեր են դասում հասարակական շահից, որի հետևանքով էլ նման բազայի վրա ստեղծված պետությունները, լավագույն դեպքում, կարող են քարշ տալ իրենց գոյությունը, իսկ նրանց մի մասն էլ լրացնում է ձախողվածների շարքերը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ