Մեզ մեղադրում են, ասում են` զոհեր են եղել, դուք չե՞ք ամաչում երաժշտություն եք միացրել, մենք շատ ենք ամաչում, ամաչում ենք նախ, որ դուք եք ղեկավարում այս երկիրը։
Ամաչում ենք, որ 44-օրյա պատերազմի հերոս տղաների մարմինները տոպրակների մեջ հիվանդանոցի չգիտեմ՝ ո՞ր անկյունում դրված էին, հիմա դուք զոհերի մասի՞ն եք խոսում:
Դու՛ք եք դա արել, ուրիշ ո՛չ ոք։
Մի նիհար, գեր դարձած նախարար կա, որ կոչվում է Պաշտպանության նախարար, ուսուցիչ, նա այն մարդն է, որ եկել ինձ խնդրում էր «Իմ քայլով» դառնամ պատգամավոր, հիմա մեզ են ասում՝ քաղաքականությամբ եք զբաղվում։ Երկերեսանիությու՞ն է դա, թե չէ:
Ինչ կուզեք ասեք՝ կստանաք դրա հարյուրապատիկ ավելին՝ ձեր տերերով հանդերձ:
Բագրատ Սրբազան ԳԱԼՍՏԱՆՅԱՆ