«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Թե՛ ՈՒկրաինայում, թե՛ Հայաստանում սրանց հռետորաբանությունը, գործողությունների տրամաբանությունը նույնն է

Թե՛ ՈՒկրաինայում, թե՛ Հայաստանում սրանց հռետորաբանությունը, գործողությունների տրամաբանությունը նույնն է
24.03.2024 | 09:24

Պոստսովետական ժամանակահատվածում Արևմուտքը ոմանց հավաքագրեց ու հագցրեց մեկ ռազմեր փոքր կոստյում, իսկ ոմանց՝ կամուֆլյաժ:

Առաջինների անունը դրեցին քաղաքական գործիչներ, երկրորդներինը՝ ռազմական գործիչներ։

Թե՛ ՈՒկրաինայում, թե՛ Հայաստանում սրանց հռետորաբանությունը, գործողությունների տրամաբանությունը նույնն է. ամեն կերպ գեներացնել ազգայնականություն։

Ազգայնականություն ընդդեմ Ռուսաստանի:

Լուսանկարում Կիրիլ Բուդանովն է՝ ՈՒկրաինայի հետախուզության պետը:

Շա՜տ կզարմանամ, եթե պարզվի, որ երեկվա տեռորիստական ակտի հետ նա որևէ առնչություն չի ունեցել:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ