«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Արևմտյան ժողովրդավարության պերճանքն ու թշվառությունը

Արևմտյան ժողովրդավարության պերճանքն ու թշվառությունը
13.03.2024 | 15:08

Անցել է ուղիղ մեկ տարի և 3 շաբաթ այն օրվանից, ինչ Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել բացել Լաչինի միջանցքը. առայսօր այս որոշումը չի կատարվել:

Ահա արևմտյան ժողովրդավարության ու անվտանգության համակարգերի ողջ պերճանքն ու թշվառությունը:

Սա, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, Ֆրանսիայի Սենատի` 25.11.2020-ի՝ Արցախը ճանաչելուն կոչ անելու վերաբերյալ բանաձևը ու նմանատիպ ցանկացած անկատար փաստաթուղթ զուտ մակուլատուրա է, որովհետև դրանք ոչ միայն չեն վերականգնում խախտված իրավունքը, այլև սպանում են իրավունքը վերականգնելու սուբյեկտիվ ցանկությունը օբյեկտիվ իրականության մեջ ու մոլորեցնում հասարակությանը` այն սնելով ժամկետանց իրավունքի թունավոր կաթով:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ