Արդյոք 30 տարի շարունակ, ամեն տարի կամ տարվա մեջ մի քանի անգամ, կարելի՞ է նույն «երգը» լսել և երգել:
Ձեզանից ո՞վ չգիտի, որ մեր երկրում իշխանությունն ընտրությունների ընթացքում միշտ վարչական ռեսուրս է օգտագործում:
Ձեզանից ո՞վ չգիտի, որ մեր երկրում ընտրությունների ելքն ապրիորի կանխորոշված է:
Ձեզանից ո՞վ չգիտի, որ մեր երկրում ընտրությունների արդյունքը հավատ չի ներշնչում:
Ձեզանից ո՞վ չգիտի, որ մեր երկրում ընտրությունը ապաքաղաքական միջոցառում է:
Ձեզանից ո՞վ չգիտի, որ մեր երկրում ընտրություններով նույնիսկ համատիրության կառավարիչ չի փոխվում:
Եվ այդքանն իմանալով, դուք պատրաստվում եք մասնակցել ընտրություն կոչվող հերթական միջոցառմա՞նը:
Եվ դրանից հետո բողոքել, զարմանալ, զայրանա՞լ:
Տեսեք, հայաստանյան խոշոր, հարուստ և փորձառու որևէ քաղաքական ուժ այլևս ընտրություն կոչվող միջոցառումներին չի մասնակցում:
Գոնե նրանց օրինակին հետևեք:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ