Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ալիև էֆենդի-ժողվարչապետ Փաշինյան տանդեմը պատրաստվում է ռազմական օպերացիայի, որի արդյունքը պիտի լինի Հայաստանի պարտությունը և խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակը

Ալիև էֆենդի-ժողվարչապետ Փաշինյան տանդեմը պատրաստվում է ռազմական օպերացիայի, որի արդյունքը պիտի լինի Հայաստանի պարտությունը և խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակը
07.09.2023 | 19:49

Մինչ Ադրբեջանը նոր պատերազմ է նախապատրաստում Հայաստանում և, հավանաբար, Արցախում, զորքեր է կուտակում սահմանին, վարժանքներ իրականացնում, ռազմական հավաքներ կազմակերպում, որոնք ավելի շատ մոբիլիզացիա են հիշեցնում, Հայաստանը կատարում է ճիշտ հակառակ քայլերը, այսինքն՝ հակապատերազմյան միջոցառումներ: Ասենք, քանդում են Էրեբունի աերոդրոմի թռիչքուղին, իբր, վերանորոգման պատրվակով, որպեսզի ռուսական ավիացիան արգելափակվի և հարկ եղած դեպքում չկարողանա գործել, կամ լուրջ խոչընդոտներ ստեղծվեն նրա համար: Ամերիկացիների հետ զորավարժություններ են անցկացնում՝ առաջացնելով ռուսական կողմի ցասումը, դրանից առաջ հրաժարվելով ընդունել ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում, որոնց արդյունքում բերված սպառազինությունները կմնային Հայաստանին, այսինքն՝ ռեալ օգուտ կլիներ երկրին:

Ինչպե՞ս բացատրենք Հայաստանի իշխանությունների նման վարքագիծը: Միայն նրանով, որ սրանք ադրբեջանցիների հետ նույն գործն են անում, նույն նպատակն են հետապնդում, այն է՝ Հայաստանից հօգուտ Ադրբեջանի տարածքներ օտարել հանուն 1920 թվականի կարգավիճակի վերականգման, որը անգլոսաքսերի հիմնական նպատակն է տարածաշրջանում: Իսկ ԱԺ նախագահ Սիմոնյան Ալենն արդեն խոսում է գալիք պարտության և տարածքների կորստի մասին, ասում է, թե բա՝ մեզ համար կարևորը մեր քաղաքացիների կյանքն է, հո չենք վտանգելու նրանց հանուն տարածքների: Սրա ասածը նշանակում է՝ անմիջապես հետ կքաշվենք և տարածքները կհանձնենք, քանի որ սրանց համար, իբր, հայ քաղաքացու կյանքն ամենաթանկն է աշխարհում, ավելի թանկ արժե, քան ինչ-որ Սյունիք-մյունիք ու Սևան-մևան: Սրա ասածը պարունակում է քրեական հետապնդման բավարար հիմք, բայց ու՞մ է դա պետք: Ավելին, սրանք էնքան են լկտիացել և ժողովրդին այն աստիճանի են էշի տեղ դնում, որ բացեիբաց ասում են՝ այո, մենք թուրքերին էլի ենք հողեր տալու:

Մի խոսքով, Ալիև էֆենդի-ժողվարչապետ Փաշինյան տանդեմը պատրաստվում է ռազմական օպերացիայի, որի արդյունքը պիտի լինի Հայաստանի պարտությունը և խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակը՝ Ադրբեջանի 1918-20 թթ. իրավական ակտերի և Ալեքսանդրապոլի պայմանագրի հիման վրա:

Ո՞վ կարող է այս ծրագիրը վիժեցնել, ո՞վ կարող է խանգարել մարդկանց, որոնք խաղաղության են ձգտում; Ի՞նչ է, ռուսները կասեն, թե մի գնացեք այդ խաղաղությա՞նը, որ ամերիկացիք էլ ասեն, թե ռուսները տարածաշրջանի կայունություն չե՞ն ցանկանում: Ո՞նց կարելի է ստիպել մարդկանց «խաղաղություն» չանել: Իսկ այն, որ այդ խաղաղության արդյունքում Հայաստանը կամավոր կմնա առանց տարածքների, ուրիշներին չի կարող հուզել, ի վերջո, ռուսները հայերից շատ հայ չեն կարող լինել:

Այս կարգի աննորմալ, ողբերգական իրավիճակ Հայաստանում ստեղծվեց միայն այն պատճառով, որ երկրում չկա կոնսենսուս ամենակարևոր հարցերի շուրջ:

Օրինակ, չկա կոնսենսուս այն հարցում, թե ով է Հայաստանի հիմնական թշնամին, ով է Փաշինյան Նիկոլը, ով կազմակերպեց 44-օրյա պատերազմը, ով է այս պահին պատրաստում ևս մեկ պատերազմ՝ Սյունիքը խլելու համար, որն է ռուսների տեսլականը այս տարածաշրջանում, որն է ամերիկացիներինը, վերջապես, ով բերեց Փաշինյան Նիկոլին իշխանության: Այս կոնսենսուսի բացակայությունը վկայում է հայ ժողովրդի քաղաքական գիտակցության ծայրահեղ ցածր մակարդակի մասին: Երբ հականիկոլական հանրության մի ստվար զանգված պնդում է, թե, իբր, Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա իշխանությունը տվեց սրանց, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը իշխանությունը թողեց Կարապետյան Կարենին, էլ ի՞նչ եք սպասում հականիկոլական այդ ստվար զանգվածից, ինչի՞ է դա ունակ: Երբ առ այսօր մեկը չֆայմեց պարզել Կարապետյան Կարենից, թե այն ի՞նչն էր ինչը, որ արգելեց քեզ վարչապետ առաջադրվել և ընտրվել: Եվ երբ ընդդիմադիր զանգվածը չունի ճիշտ պատկերացում այս կարևորագույն հարցերի շուրջ, ապա, բնականաբար, ոչ մի արդյունքի չի կարողանա հասնել, նշանակում է՝ փաշինյան նիկոլն Ալիև էֆենդու հետ ամերիկյան դեսպանի հսկողության ներքո ավարտին կհասցնի անգլոսաքսերի բոլոր ծրագրերը տարածաշրջանում:

Ինչևէ, 100 տարի առաջ հայ ժողովուրդը կորցրեց հայրենիք, այսօր նույնպես կորցնում է հայրենիք, իսկ պատճառը՝ արևմտականությունը՝ քչերին է հայտնի: Հետևաբար, ամեն ինչ ընթանում է տրամաբանության և օրինաչափության սահմաններում, զարմանալ պետք չէ;

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2118

Մեկնաբանություններ