«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Իսկ ինչի՞ մասին է լռում «Baku TV»-ին

Իսկ ինչի՞ մասին է լռում «Baku TV»-ին
17.08.2023 | 20:41

«Baku TV»-ով ամբողջ Հայաստանը արդեն որերորդ անգամ ներկայացնում են որպես Ադրբեջան»,-գրում են հայկական պարբերականները, վերլուծաբանները:

Ա՜յ, ա՜յ, ա՜յ:

Իսկ որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հայաստանը ներկայացնում է թուրքական բոզը, այդ թեմայով «Baku TV»-ն բան ման չի գրու՞մ:

Իսկ որ թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանը վաղուց դարձրել են проходной двор, որտեղից ուզում մտնում են, որտեղից ուզում՝ դուրս են գալիս, այդ մասին «Baku TV»-ն էլի նենգորեն լռու՞մ է:

Արգիշտի Քյարամյանն ու Ավինյան Տիգրանը կարող են հատուկ ծառայություններ ու մայրաքաղաք ղեկավարել, իսկ Հայաստանը ադրբեջանական չեն կարող ներկայացնել եղանակի տեսությունու՞մ:

Ի դեպ, մամուլը ողողված է, որ 44-օրյա դիվերսիայի ժամանակ, հայախոս ադրբեջանցիները հազարից ավելի հայկական անձնագրեր են ստացել ու Սյունիքի մարզով՝ Նախիջևանից, մտել են Հադրութ:

«Baku TV»-ն էս մասի՞ն էլ է լռում:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1876

Մեկնաբանություններ