-
14.12.2023|
18:11
Կիսաբաց է դուռդ վաղուց,
դատարկվում է տունդ,
դժգոհ էիր բաժին բախտից,
հեռացե՜լ էր քունդ...
-
12.12.2023|
17:19
Պողոսին ես տարա փողոցում,
Պետրոսին հյուր եկա անձնապես,
ես Մահն եմ՝ անպաճույճ և ստույգ,
ինձանից ու՞ր պիտի դու փախչես...
-
09.12.2023|
19:06
Գառը գելին պահ տվեցիք,
դմակն իր որջը կտանի,
հարամ տանտիրոջ նման էլ
եզը երդիկից կհանի...
-
07.12.2023|
18:43
Ծերությունը նա չէ, որ ասուն թե անասուն
աշխարհը ճերմակավուն գույների մեջ է տեսնում...
-
05.12.2023|
19:07
Ոտքերիս տակ խոտեր են թաց,
ձեռքերիս մեջ՝ պայթող երակ...
Ես ի՞նչ գիտեմ՝ ո՛վ եմ ծնվել
և ինչու եմ շնչում ներկան...
-
03.12.2023|
22:37
Կարծես թե լա՛վ ազգ ենք`
ոչ բացառիկ ենք,
ոչ` շարքային,
և երկիր ունենք զարմանալի...
-
01.12.2023|
16:31
Երկրիցս երազը խլեցին,
երազից` երկիրս,
երգիցս բառերը խլեցին,
բառերից` երգերս...
-
29.11.2023|
23:16
Ոսկեպայտ նժույգները աստղալույս կեռմաններով
վարգում են ճակատագրին ընդառաջ
և շունչ առնելու համար ծառս լինում
վաղորդայնի երազատեսության ժամին...
-
27.11.2023|
15:24
Քո զավակների ցանկություններին համեմատական,
անզգայացած՝ նրանց բարձրացրած վառ կենացներից,
գավառ առ գավառ դու փոքրանում ես շագրենի նման,
ոչ զարմանում ես, ոչ գլուխ հանում ինքդ քեզանից...
-
25.11.2023|
14:42
Տերերը հեռացան դեպի անհայտ ափեր՝
անտեր թողնելով Հող ու Ժամանակ...