30.06.2023|
20:20
Տեսեք ինչ է ստացվում. իսրայելական ծագմամբ մի հոգի, որի ընտանիքը ռուսախոս է, որի հարազատը բիզնես է անում ռուս եւ ռուսախոս տուրիստների վրա, իսկ մյուսը՝ ռուսական թանգարանում աշխատում, որը մարդկանց հետ շփվում է ռուսերեն, որը տարատեսակ հարցերով Հայկական պետական և ոչ պետական հիմնարկներ դիմելիս խոսում և գրում է ռուսերեն, որն ուղիղ կերպով կապված է Աննա Հակոբյանի ֆոնդի հետ (փող է հավաքում էդ ֆոնդի համար), որի շրջապատը գերազանցապես ռուսախոսներ են, որը իր սոցիալական էջում հիմնականում ռուսերեն է շփվում, որը россотрудничество-ի նախկին ակտիվիստ է (էս շարքը կարելի է երկար շարունակել), որոշում է մի տեսանյութ պատրաստել՝ ինչ-որ բարի աշխատողի մեղադրելով, թե ինչու չի խոսում հայերեն։