Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Սենատում կառավարության ծրագիրը հաստատելու հարցով քվեարկությունից առաջ խոստացել է իրականացնել լուրջ բարեփոխումներ և վերականգնել կորոնավիրուսի համավարակից տուժած երկիրը: Դրագին միասնության կոչով է դիմել օրենսդիրներին և հանրությանը:
«Կլիմայի խնդիրներին և համավարակին արձագանքելու մեր ծրագրի հիմքում կլինեն կառուցվածքային փոփոխություններ, որոնք կխթանեն նորարարությունը, ֆինանսական քաղաքականությունն աճող ընկերություններին կտա նոր վարկերի հնարավորություն, ամեն բան կարվի ներդրումներ ներգրավելու, կայուն և վերականգնողական տնտեսություն կայացնելու համար, մենք ուզում ենք մեզանից հետո թողնել լավ մոլորակ, այլ ոչ միայն լավ ֆինանսներ»,- ասել է վարչապետը:
Վաղը կառավարության ծրագիրը քվեարկության կդրվի Պատգամավորների պալատում: