Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Բայդենը խոստանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր դարաշրջան սկսել

Բայդենը խոստանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր դարաշրջան սկսել
05.02.2021 | 13:51

Ջո Բայդենը խոստացել է ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր դարաշրջան սկսել։ Նա հայտարարել է, որ «Ամերիկան վերադառնում է» համաշխարհային հարթակ և միանալով դաշնակիցներին՝ դիմակայելու է «ավտորիտարիզմին» Չինաստանում և Ռուսաստանում:

Բայդենը փետրվարի 4-ին իր արտաքին քաղաքական առաջին ուղերձում ասել է, որ Դոնալդ Թրամփի ղեկավարման չորս տարիներից հետո իր վարչակազմը կփորձի առաջատար դեր ունենալ աշխարհում:

Դիտվել է՝ 2310

Մեկնաբանություններ