Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Իրանի ԱԳ նախարարն ընդունել է «Թալիբան» խմբավորման պատվիրակությանը

Իրանի ԱԳ նախարարն ընդունել է «Թալիբան» խմբավորման պատվիրակությանը
01.02.2021 | 13:23

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է «Թալիբան» խմբավորման պատվիրակության հետ, որը գլխավորել է խմբավորման քաղաքական բյուրոյի ղեկավարի տեղակալ Մուլլա Աբդուլ Գանի Բարադարը՝ հայտնում է Tehran Times թերթը:

Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպման ընթացքում Զարիֆը ողջունել է Աֆղանստանում բոլոր էթնիկ և քաղաքական խմբերի մասնակցությամբ համապարփակ կառավարության ձևավորման գաղափարը, և նշել. «Քաղաքական որոշումները չէին կարող կայացվել վակուումում, և համապարփակ կառավարության ձևավորումը պետք է տեղի ունենա մասնակցային գործընթացում` հաշվի առնելով հիմնարար կառույցները, ինստիտուտները և օրենքները, ինչպիսիք են՝ Սահմանադրությունը»:

Զարիֆն անդրադարձել է նաև աֆղանական ուժերի միջև երկխոսությանը նպաստելու Իրանի պատրաստակամությանը, և հույս հայտնել, որ «թալիբներն իրենց ջանքերը կուղղեն աֆղան ժողովրդի խնդիրները լուծելուն, որպեսզի Աֆղանստանում խաղաղություն հաստատվի»:

Դիտվել է՝ 2742

Մեկնաբանություններ