Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) արձանագրել է թուրքական ռազմամեքենաների նոր շարասյան մուտքը Սիրիայի տարածք: Ռազմական և տեխնիկական սարքավորումներ տեղափոխող 15 մեքենաներից կազմված շարասյունը Սիրիայի հետ սահմանը հատել է «Քաֆր Լուսին» անցակետով՝ շարժվելով դեպի Իդլիբի ապաէսկալացիոն գոտի:
Շարասյունն ուղևորվել է Իդլիբի հարավում գտնվող Ջաբալ ալ-Զավիյա շրջանում տեղակայված դիտակետեր: 2018-ին սահմանված նոր հրադադարից հետո Սիրիայի տարածք ներխուժած ռազմամեքենաների թիվը հասել է 8170-ի, իսկ թուրք զինծառայողների թիվը՝ 10 000-ի: