-
12.07.2012|
13:47
Այսօր Ճապոնիայի հարավային Կյուսյու կղզու երկու շրջանների ավելի քան 40 հազար մարդ տարհանման հրաման է ստացել: Տևական հորդառատ անձրևների պատճառով այստեղ առաջացել է ջրհեղեղի վտանգ: Մինչ այժմ զոհվել է մեկ մարդ, 3-ը համարվում են անհետ կորած:
-
12.07.2012|
13:45
Իսպանիայի կառավարությունը նոր միջոցառումներ է ձեռնարկել տնտեսությունը խստացնելու ուղղությամբ: Վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է միջոցառումների նոր փաթեթի մասին, ինչը Մադրիդին կօգնի, որ երկիրն արտաքին վարկատուներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չխնդրի:
-
12.07.2012|
13:41
«Այսօր փնտրվում են բոլոր միջոցները, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը նորից շրջանառության մեջ դրվի: Նախընտրական շրջանում ապագա նախագահն ասաց, որ երկար ժամանակ չի սպասելու, օրինակ, մինչև նախագահական մանդատի ավարտը, որ օրինագիծը շրջանառության մեջ դնի: Ելիսեյան պալատը խորհում է, թե ինչ կերպ օրինագիծը վերադարձնի խորհրդարան: Դա արվում է առանց այս կամ այն երկրի ազդեցության»:
-
12.07.2012|
13:36
1154 քաղաքացի մասնակցել է Ռոյթեր և Իփսոս կազմակերպությունների սոցհարցումներին. ընտրություններից չորս ամիս առաջ ԱՄՆ-ի ընտրողների 49 տոկոսը պատրաստ է վերընտրելու Բարաք Օբամային, հանրապետական Միթ Ռոմնիին` 43 տոկոսը:
-
12.07.2012|
13:32
2011-ի նոյեմբերին Իտալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից հրաժարական տված Սիլվիո Բեռլուսկոնին, որ քանիցս հայտարարել է քաղաքականություն չվերադառնալու որոշման մասին, 2013 թ. խորհրդարանական ընտրություններում կրկին կարող է առաջադրվել վարչապետ:
-
11.07.2012|
13:49
Գերմանիայի իշխանությունները կփոխհատուցեն նախկին ԽՍՀՄ տարածքից հոլոքոստը վերապրած 80 հազար հրեաների: Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել այդ նպատակով հատկացնել 245 միլիոն եվրո:
-
11.07.2012|
13:47
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնն այսօր ժամանել է Լաոս, որտեղ վիետնամական պատերազմի հետևանքների շուրջ բանակցություններ կվարի երկրի ղեկավարության հետ:
-
10.07.2012|
18:18
«Ստատուս քվոն չի կարող համարվել խնդրի լուծման տարբերակ»` ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում:
-
10.07.2012|
18:15
«Թուրքիան հապճեպ գործողություններ չի ձեռնարկի` հիմք ընդունելով տարածվող լուրերը: Ֆրանսիայի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ մենք ընդունել ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը»,-ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:
-
10.07.2012|
18:12
Երևան ժամանելուց առաջ ԻԻՀ ներքին գործերի նախարար Մուստաֆա Մոհամեդ Նաջարին հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեն հատուկ հարաբերություններ` խոր և բարեկամական, երկու պետությունների պաշտոնատար անձինք ձգտում են համագործակցությունը զարգացնել բոլոր հնարավոր ոլորտներում: