-
16.11.2012|
13:01
Լավ կլիներ այնպես ու այնքան մտածեին, որ մեջները գտնվեր մեկը, ով խորհուրդ տար աղա-պարոնին` այլևս չօգտագործել այդ ռաբիս արտահայտությունը` «Այդ մասին` վերջին դասին»:
-
15.11.2012|
11:25
Չիլիի հյուսիսում երեկ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան։
-
15.11.2012|
11:23
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանցկացնի փակ նիստ՝ իսրայելական զորքերի կողմից Գազայի հատվածի վրա բացած կրակի առնչությամբ։ Նիստը կմեկնարկի Գրինվիչի ժամանակով ժամը 2-ին։ Կմասնակցեն իսրայելական և պաղեստինյան դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ։
-
15.11.2012|
11:20
Երեկ Պեկինում ավարտվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարը։ Ներկայացվել է երկրի նոր ղեկավարությունը, որն իշխանության ղեկին կլինի առաջիկա տասնամյակում։ Ինչպես և սպասվում էր, փոխնախագահ Սի Ցզինպինը փոխարինել է կոմկուսի գլխավոր քարտուղար Խու Ցզինտաոյին։ Կուսակցության գլխավոր մարմնի անդամների թիվն իննից կրճատվել է յոթի։
-
15.11.2012|
11:13
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, որ սրվել է իսրայելական զորքերի կողմից Գազայի հատվածը ռմբակոծելուց հետո։
-
15.11.2012|
11:10
Դեկտեմբերի 10-ին Օսլոյում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն կստանա Եվրոպական միությանը շնորհված խաղաղության Նոբելյան մրցանակը` 930000 եվրո:
-
15.11.2012|
11:07
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բրյուսելում վրացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2014 թվականին տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո հեռանալու է քաղաքականությունից:
-
15.11.2012|
10:57
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է իր թիկնապահներին: Խորհրդարանում նրա առանձնասենյակը գրեթե կողոպտվել է, իսկ նրա աշխատասենյակից գաղտնալսող երկու սարք է հայտնաբերվել` բոլոր այս իրադարձությունների մասին հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Գյուրսել Թեքինը:
-
14.11.2012|
15:30
Այսօր Եվրամիության մի շարք երկրներում տեղի են ունենում զանգվածային ցույցեր գործազրկության և տնտեսության խիստ միջոցների դեմ։
-
14.11.2012|
15:09
Իրաքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել, որի զոհ է դարձել ավելի քան 12 մարդ։ Այդ մասին հայտնում է երկրի ոստիկանությունը։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ Բաղդադում և ևս երեք քաղաքում որոտացել է ավելի քան 5 պայթյուն։