-
28.11.2012|
11:20
Կահիրեում տասնյակհազարավոր մարդիկ են մասնակցում նախագահ Մոհամեդ Մուրսիի դեմ բողոքի ակցիային։ Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են կարգախոսներ, որոնցով նրանք նախագահին և ՙՄուսուլման եղբայրներ՚ շարժմանը մեղադրում են 2011թ. հեղափոխությանը դավաճանելու համար։
-
27.11.2012|
15:25
Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր հետաքննություն կանցկացնի Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետ կապված։ Հիշեցնենք, որ նա մահացել է 2005թ. փետրվարին։
-
27.11.2012|
12:25
Հնդկաստանում ստեղծվել է «Հասարակ մարդ» անունը կրող հակակոռուպցիոն կուսակցությունը։ Կուսակցության հիմնադիրը Արվինդ Քեջրիվալն է՝ հակակոռուպցիոն շարժման հայտնի ակտիվիստ։
-
27.11.2012|
12:23
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առայժմ հստակ չգիտի՝ ամերիկյան քանի զինծառայող է մնալու Աֆղանստանում 2014թ. այդտեղից հիմնական ռազմական կոնտինգենտը դուրս բերելուց հետո։
-
27.11.2012|
12:21
Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները և Արժույթի միջազգային հիմնադրամը պայմանավորվածություն են ձեռք բերել Հունասատանին 44 միլիարդ եվրո վարկ տրամադրելու կապակցությամբ։ Վարկի հերթական մասնաբաժինը կտրվի դեկտեմբերի 13-ին։
-
26.11.2012|
10:53
Եգիպտոսում նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախման հետևանքով մահացել է 15-ամյա մի դեռահաս։ Ինչպես հաղորդել է «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչը, զոհվածը շարժման անդամ էր։
-
26.11.2012|
10:50
Կատալոնիայում տեղի ունեցած ընտրություններում հաղթել են ազգայնական կոնալիցիոն ուժերը՝ հավաքելով 30 տոկոս ընտրողների ձայներ։ Կոալիցիան ստացել է խորհրդարանի 135 տեղից 50-ը։
-
25.11.2012|
15:03
Ավելի քան 100 մարդ է զոհվել Բանգլադեշի կարի ֆաբրիկայում բռնկված հրդեհից։ Այդ մասին հայտնում են տեղի իշխանությունները։ Հրդեհը սկսել է երեկ ուշ երեկոյան և շատ արագ տարածվել է բազմահարկ շենքում։ Ֆաբրիկան գտնվում է մայրաքաղաք Դակայի արվարձանում։
-
25.11.2012|
14:59
Եգիպտոսի ավելի քան 20 իրավապաշտպան կազմակերպություններ երկրի նախագահ Մոհամեդ Մուրսիին կոչ են արել չեղյալ հայտարարել իր իրավասություններն էականորեն ընդլայնող հրամանագիրը։ Իրավապաշտպանները բաց նամակ են ստորագրել, որտեղ նշվում է, որ նախագահը մահացու հարված է հասցրել Եգիպտոսի դատական համակարգին՝ սահմանելով նոր բռնապետություն։
-
24.11.2012|
22:05
Նիգերիայի բանակը 300 հազար դոլար պարգևատրում է խոստացել նրան, ով կօգնի բռնել «Բակո խարամ» իսլամիստական աղանդի առաջնորդ Աբուբակարա Շեկաուին։ Զինվորականները հայտարարել են նաև խմբավորման այլ առաջնորդների մասին տեղեկությունների պարգևավճարների մասին։