Կուբայի իշխանությունները մինչ այժմ չեն կարողանում վերականգնել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Սանտյագո դե Կուբայի էներգամատակարարումը։ Սենդի փոթորիկն այստեղ մոլեգնել է շուրջ 10 օր առաջ։
Քաթարի մայրաքաղաքում այսօր մեկնարկում է սիրիական ընդդիմության համաժողովը։ Ինչպես և նախկին նման հավաքները, այն կանցկացվի Ստամբուլում հիմնավորված Սիրիական ազգային խորհրդի հովանու ներքո։
Ավելի քան 18 մարդ զոհվել է։ Ակնատեսների խոսքով՝ մի քանի զինված մարդիկ մոտեցել են վառելիք լիցքավորող բեռնատարին և կրակ բացել, ինչի հետևանքով բռնկվել են բենզինի տարաները։
Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման նախագահական ընտրությունների նախօրեին ստացել է ևս մեկ կարևոր գործչի աջակցությունը, ում կարծիքը կարող է էապես ազդել ընտրությունների արդյունքների վրա։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է Սենդի փոթորկից առավելագույնս տուժած Նյու Ջերսի նահանգ։ ԱՄՆ առաջնորդը ցանկանում էր սեփական աչքերով տեսնել ավերածությունների մասշտաբներն ու անձամբ հանդիպել աղետից տուժածների հետ։
«Մոտ 30 տարի մենք ենթարկվեցինք էթնիկ զտումների և օկուպացիայի, բայց թվում էր, թե մենք ենք ագրեսորը։ Եվ լրատվամիջոցների լուսաբանումների, ինչպես նաև, ինչպես արդեն նշեցի, քաղաքական դրդապատճառներով հաղորդագրությունների ու որոշումների արդյունքում մենք դարձանք միջազգային պատժամիջոցների օբյեկտ...