09.01.2013|
11:51
Քաթարը Եգիպտոսի տնտեսության մեջ կներդնի 23 միլիարդ դոլար։ Ինչպես Կահիրեում հայտարարվել է Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի և Քաթարի վարչապետի բանակցություններից հետո, պաշտոնական Դոհան Եգիպտոսին կհատկացնի լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար, որից կես միլիարդը՝ որպես դրամաշնորհ, իսկ 2 միլիարդը՝ դեպոզիտների տեսքով։ Բացի այդ, առաջիկա 5 տարում Քաթարը ծրագրում է Եգիպտոսի տնտեսության մեջ ներդնել ևս 18 միլիարդ դոլար։