-
19.12.2020|
22:00
Коммерсантъ-ը անդրադարձել է ԱՊՀ երկրների ղեկավարների առցանց գագաթաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծավալուն ելույթին՝ նվիրված ԼՂ-ում ՀՀ-ի նկատմամբ տարած հաղթանակին:
-
19.12.2020|
14:55
ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել գործընկերության նոր համաձայնագիր, այդ թվում` գազի գնումների վերաբերյալ, մասնակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին՝ ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհրդի նիստից հետո:
-
19.12.2020|
14:42
Իր ստեղծման օրից Օսմանյան և Ռուսական կայսրությունները եղել են այդ հավասարման մաս: Եվ այսօր ևս պարզ է, որ Եվրամիությունը չի կարողանա կայունություն ունենալ մայրցամաքում, քանի դեռ չի գտել ճիշտ հավասարակշռություն Թուրքիայի և Ռուսաստանի հետ իր հարաբերություններում:
-
19.12.2020|
14:38
Եվրամիությունն ակնկալում է, որ Մինսկի խումբը կշարունակի գործել և կսկսի բանակցությունները՝ ղարաբաղյան խնդրի տևական կարգավորումը գտնելու համար, երեկ հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ջոզեպ Բորելը ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից առաջ։
-
19.12.2020|
11:20
Պատժամիջոցների մասին Վաշինգտոնի որոշումը С-400-ների խնդրի կոնկրետ դրսևորումը դարձավ, որի մասին վաղուց ենք խոսում: Կոնգրեսի պնդումով ԱՄՆ նախագահ Թրամփը պատժամիջոցներ սահմանեց դաշնակից երկրի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության դեմ «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին դիմակայության» (CAATSA) օրենքի շրջանակներում:
-
19.12.2020|
01:37
Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում անվտանգության երաշխիքներ չկան. բնակչությունը դուրս է գալիս գյուղից՝ ասաց Հին Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։
-
19.12.2020|
01:36
Բերձորի խաղաղապահների պատասխանատուն երեկ եկավ ու պահանջեց, որ զենքերը հանձնենք՝ ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը, հաղորդում է Mediaport-ը:
-
19.12.2020|
01:33
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը հետևողականորեն իրականացվում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
19.12.2020|
01:32
Դեկտեմբերի 18-ին Պորտուգալական Հանրապեստության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրեց օրենսդիր մարմնի՝ Պորտուգալիայի Ասամբլեայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատելու մասին բանաձևը։
-
19.12.2020|
01:28
Ռուսական Свободная Пресса-ն վերլուծել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը: Վերջին օրերին շատ անհասկանալի բաներ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի շուրջ: Նրա քաղաքական գիծը, կարծես, սկսում է հակասել Ռուսաստանի շահերին: Հայաստանում նրա նկատմամբ բազմաթիվ բողոքներ կան: