-
23.12.2020|
14:26
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին ասել է, որ ուրախ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության դադարեցման կապակցությամբ՝ հայտարարելով, որ «Իրանը պատրաստ է օգնել երկու հարևան երկրների միջև հակամարտության վերջնական կարգավորմանը»,- գրում է IRNA-ն։
-
23.12.2020|
14:25
Թուրքիան կշարունակի ածխաջրածինների որոնումը Միջերկրական ծովի արևելքում: Oruç Reis սեյսմիկ հետազոտական նավը աշխատանքները կշարունակի մինչև 2021-ի հունիսի 15-ը: Այս նավին աշխատանքների ընթացքում կուղեկցեն Ataman և Cengizhan նավերը:
-
23.12.2020|
14:18
Կնեսետը ավտոմատ ցրվել է՝ 2020-ի պետական բյուջեի հաստատման ժամկետների լրանալու պատճառով։ Արտահերթ ընտրությունները կկայանան 2021-ի մարտի 23-ին՝ հայտնում է Kan պետական ռադիոն։ Բենյամին Նեթանյահուն կմնա վարչապետ մինչև արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր կաբինետի հաստատումը։
-
-
23.12.2020|
14:07
«Որքան էլ տհաճ լինի այս միտքն ադրբեջանցի հայրենասերների համար, Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունը շարունակում է իր գոյությունը և կառուցում է նոր ստատուս-քվո», - պնդում է մոսկովյան Քարնեգի կենտրոնի վերլուծաբան Կիրիլ Կրիվոշեևը։
-
23.12.2020|
14:06
Բաքուն Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում գտնվող մշակութային ժառանգության պահպանության հարցում պատրաստ է համագործակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ ցուցաբերված հարգանքի պարագայում։
-
23.12.2020|
09:47
Առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերանայի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման իր բազմամյա գործունեությունը՝ պարզելու պատճառները, թե ինչու՞ ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահները եզրափակիչ փուլում պատրաստ չէին տարածաշրջանում ավելի նկատելի դեր կատարել:
-
22.12.2020|
22:16
Ռուսական Репортер կայքը հոդված է հրապարակել, որում, վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, եզրակացրել է, որ Ռուսաստանին հնարավոր է հրահրեն պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ: Լեռնային Ղարաբաղում հայերի ռազմական պարտությունից հետո Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն այլևս չեն կարող մնալ նույնը:
-
22.12.2020|
21:53
Թուրքիան ակնկալում է, որ Վաշինգտոնը կվերանայի Անկարայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար պատժամիջոցներ սահմանելու իր «սխալ որոշումը»՝ հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը՝ NTV հեռուստաընկերության եթերում:
-
22.12.2020|
21:52
ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքը և եվրոպական անվտանգության համակարգը պաշտպանելը կլինի ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերխնդիրը՝ ТАСС-ին հարցազրույցում ասել է Շվեդիայի ԱԳ նախարար Էն Լինդեն: