Էդքան փող են տալիս ֆեյքերի ֆաբրիկային, իրենց լրատվամիջոցներին, էդքան ինստրուկտաժ են անում «սվոյ»-ներին՝ սկսած իրենց պատգամավորներից, բայց խոշոր հաշվով տակ են տալիս հակաքարոզի գործում:
Ծիծաղ ու զզվանք են առաջացնում դրանց արագ մերկացվող ստերն ու անմակարդակ վիրավորանքը:
Հակաքարոզը լուրջ, նուրբ, մենակ մակարդակ ու խելք ունեցողների արվեստ է, ինչն իրենց խելքի բանը չի. իրենք տապոռ կամ ցնցուղ թափահարողներ են անգամ քարոզչության մեջ: Կարող էի մի քանի կոպիտ սխալ մատնանշել կամ աշխարհի լրատվամիջոցներում երբևէ հայտնված հակաքարոզչության մի քանի անգերազանցելի օրինակ բերել, բայց ինչու՞ սովորեցնեմ, այստեղ էլ թող անտաշ ու թափթփված մնան:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ