«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Երկրի համար առանցքային հարցերում չպետք է խուսափել հանրաքվեներից

Երկրի համար առանցքային հարցերում չպետք է խուսափել հանրաքվեներից
08.04.2024 | 14:00

Հայ-ռուսական հարաբերությունները պարզունակ, զուտ զգացմունքային ընկալումների, առավել ևս, արկածախնդրության նյութ չէ: Ընդամենը պարզ, մարդկային լեզվով փորձեք բացատրել, թե ինչ է սպասվում, այսպես կոչված, պետական ու տնտեսական անվտանգության դիվերսիֆիկացիա նախաձեռնելու արդյունքում, կկարողանա՞նք գոնե մասնակի հաղթահարել: Պատգամավորի շուրթերով մարդկանց կարելի է կոչ անել, որ պատրաստվեն գոյատևել առանց գազի և էլեկտրականության, բայց չպետք է մոռանալ, որ մեկ այլ պատգամավոր էլ համոզիչ պնդում էր, թե իրենք էնտուզիաստ չեն, որ առանց պարգևավճարի ու բարձր աշխատավարձի համաձայնեն աշխատել:

Իսկ այդպիսի իրավիճակում, երկրի համար առանցքային հարցերում չպետք է խուսափել հանրաքվեներից, վերջապես, որոշումների բեռը հենց նրանց է բաժին հասնում:

Հ.Գ. Նկատե՞լ եք, որ ռուսական գազը արևմուտք է հասնում Ադրբեջանով, և եթե չեք ուզում, չեք կարողանում բարեկամ լինել, ապա, առավել ևս, մի ձգտեք թշնամանալ, այլապես կերազենք, որ ճանապարհին միայն ցուլեր հայտնվեն:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ