«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ինչ պատրանք են հերթական անգամ փաթաթելու հայ ժողովրդի գլխին

Ինչ պատրանք են հերթական անգամ փաթաթելու հայ ժողովրդի գլխին
12.11.2023 | 14:14

Փաստորեն, Արևմուտքի, իսկ այս դեպքում ԵՄ-ի համար անգամ փորձագետներն ու քաղաքագետներն են «свой» և «чужой», ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի համար։

Ոչ, էստեղ խնդիրը այն չի, թե ովքեր են ներկայացնում Հայաստանը, այլ այն, թե ինչ պատրանք են հերթական անգամ փաթաթելու հայ ժողովրդի գլխին՝ իբր հայկական փորձագիտական և մասնագիտական դաշտի կոնսենսուսի արդյունքում ձևավորված։

Հ.Գ. Պետությունը կարելի է միանշանակ ձախողված համարել, եթե այն ի վիճակի չէ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը իր ինքնիշխան տարածքի ամբողջ մակերեսով։

Հայաստանին մղում են դեպի failed state, մշտապես պահելով անկայունության և տուրբուլենտ հոսանքների ազդեցության ներքո` առանց ներքին և արտաքին անվտանգության ապահովման։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2098

Մեկնաբանություններ