«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

NATO-ի երկրներն ընդունել են նախապայմանը

NATO-ի երկրներն ընդունել են նախապայմանը
20.07.2023 | 16:49

Արցախի հայաթափումը Շվեդիայի NATO մտնելուն կողմ քվեարկելու նախապայմաններից է, և պատահական չի, որ Էրդողանը հենց Վիլնյուսի գագաթնաժողովին ընթացքում հայտարարեց Արցախից խաղաղապահներին դուրս բերելու մասին։ NATO-ի երկրներն ընդունել են այդ նախապայմանը։ Նաև խոսք է գնում Ուկրաինա թուրքական զենքի մատակարարման մասին, Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու մասին նույնպես Էրդողանն արտահայտվեց:

Թուրքիայի հաջորդ պայմանը Սյունիքը Ադրբեջանին հանձնելն է։

Հայաստանի գործող կառավարությունը հենց այս ուղղությամբ է գիտակցված կերպով շարժվում։

Իրավիճակը կարող է փոխվել այս կառավարության շտապ հրաժարականով, սակայն դրա համար պետք է ժողովուրդ ունենալ։

Հ.Գ. Արցախում, ֆիզիկական առումով, ցեղասպանության վտանգն ընդամենը գեղարվեստական խոսք է, և պետք չէ դա ամեն առիթով կրկնելով հոգեբանական տեռորի ենթարկել մեր հայրենակիցներին։ Այնտեղ վիճակը շատ ծանր է և մենք պետք է նրանց քաջալերենք։ Վիճակը կարող ենք փոխել՝ հեռացնելով միջազգային հարթակներում Արցախը հայաթափելու ծրագրի հետ համաձայնած կառավարությանը. դա արդեն նոր քաղաքական իրավիճակ կստեղծի:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4237

Մեկնաբանություններ