«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Աշխարհակարգի ձևավորումն ընթանում է ազդեցության նախկին գոտիների վերաբաժանման տրամաբանությամբ

Աշխարհակարգի ձևավորումն ընթանում է ազդեցության նախկին գոտիների վերաբաժանման տրամաբանությամբ
12.07.2023 | 20:50

Ովքե՞ր են ամենից բարձր ճչում, որ ՆԱՏՕ-ի թիվ 1 թշնամին Ռուսաստանն է։ Եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ դրանք Ուկրաինայի, Մերձբալթյան երկրների, Մոլդովայի, Ռումինիայի ղեկավարներն են։ Ինչու՞: Որովհետև շատ լավ հասկանում են՝

1. Աշխարհաքաղաքական վերահաս փոփոխությունների արդյունքում հենց իրենք են մնալու «անտեր»։ Իսկ տեսական աշխարհաքաղաքականությունը չի հանդուրժում հարթլենդի այդ հատվածի «անտերությունը»։

2. Հասկանում են, որ բեռ են։ Բազմաբևեռ աշխարհակարգում նման երկրները Միացյալ Նահանգների համար դառնում են ավելորդ ծախսատար և անշահավետ։ Իսկ քանի որ «անտեր» մնալ էլ չեն կարող, հետևաբար, հայտնվում են այլ մրցակցային թիրախում։

3. Աշխարհակարգի ձևավորումն ընթանում է ազդեցության նախկին գոտիների վերաբաժանման տրամաբանությամբ, որտեղ աննախանձելի վիճակում հայտնվում են առաջին հերթին, այսպես կոչված, նախկին աշխարհակարգի ծայրամասերը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2353

Մեկնաբանություններ