Ըստ «Associated Press» գործակալության, իմպիչմենթի գործի վերջնական ավարտից հետո ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է վերադառնալ ԱՄՆ քաղաքական կյանք: Թրամփը կփորձի վերականգնել իր քաղաքական կշիռը երկրում: Առաջին հերթին նա մի քանի հարցազրույց կտա հանրապետականների հետ աշխատող լրատվամիջոցներին:
«Կարծում եմ, որ դուք, հավանաբար, մոտ ապագայում շատ ավելին կլսեք նրա մասին», – նշել է Թրամփի օգնական Ջեյսոն Միլերը: Թրամփը փորձելու է վերահսկողություն հաստատել Ներկայացուցիչների պալատում և Սենատում 2022-ի միջանկյալ ընտրություններում: Նա նաև նախատեսում է ճնշում գործադրել հանրապետականների վրա, ովքեր սատարել են իմպիչմենթին: