«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ռուսաստանում լիահույս են, որ Բորելի՝ ՌԴ այցի արդյունքում հնարավոր կլինի բարելավել ԵՄ-ի հետ հարաբերությունները

Ռուսաստանում լիահույս են, որ Բորելի՝ ՌԴ այցի արդյունքում հնարավոր կլինի բարելավել ԵՄ-ի հետ հարաբերությունները
01.02.2021 | 13:25

Ռուսաստանը լիահույս է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի` Մոսկվա այցի արդյունքում հնարավոր կլինի բարելավել ԵՄ-ի հետ հարաբերությունները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հարցազրույցում ասել է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

ԵՄ- ՌԴ հարաբերությունները բարելավելու հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան` Չիժովն ասել է. «Հուսով եմ, որ հարաբերությունները կջերմանան, սակայն չեմ կարծում, որ շատ սառն են: Վերջերս առևտրի և քաղաքական հարցերի, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ խոհրդակցություններ են տեղի ունեցել»: Նա նշել է՝ կցանկանար, որ նման այցերն ավելի հաճախ տեղի ունենան և հիշեցրել, որ նմանօրինակ վերջին այցը կայացել է 2017-ին` ԵՄ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի կողմից:

Դիտվել է՝ 2778

Մեկնաբանություններ